![]()
Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնից հեռացավ ԱԱԾ պետի պաշտոնից Արթուր Վանեցյանի աղմկոտ հեռացումից օրեր անց:
Վալերի Օսիպյանի հեռացումը քաղաքականապես նույնքան աղմկոտ չէր, և ավելին՝ պաշտոնը թողնելուց հետո նա նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, ինչը վկայում էր, որ Նիկոլ Փաշինյանը Օսիպյանին գուցե հեռացնում է անարդյունավետության համար, սակայն բարոյական առումով նրա հանդեպ պահպանում է որոշակի վերաբերմունք, ինչը հատկանշական էր Արթուր Վանեցյանի հետ «փոխհրաձգության» ֆոնին:
Սակայն Օսիպյանի պաշտոնանկությունից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին պաշտոնավարման ընթացքում նրա ձեռք բերած երեք բնակարանների և թանկարժեք մեքենայի մասին, ինչը առաջացրեց, այսպես ասած, «կոռուպցիոն երանգ» նախկին ոստիկանապետի պաշտոնազրկման «գործում»:
Արդյոք դա՞ է դեր խաղացել այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին ի վերջո հեռացրեց նաև գլխավոր խորհրդականի պաշտոնից:
![]()
Տեսանյութը ստորև…
Նյութի Աղբյուր՝ https://www.1in.am/2636768.html
![]()