Ի վերջո, մեր խնդիրը, մեծ հաշվով, հյուր ընդունելն ու պատվով ճանապարհելը չէ…

Հոկտեմբերի 6-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգը, որով փաստացի մեկնարկեց Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, մեծ տպավորություն էր թողել բոլոր ականատեսների վրա:

Թերևս, ավելորդ չի լինի օգտագործել նաև «ցնցել» բնորոշումը՝ համերգն իսկապես ցնցել էր ականատեսներից շատերին: Այս հանգամանքը, սակայն, ոգևորիչ լինելուց զատ, պետք է առիթ լինի խորհելու համար՝ այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցող համաշխարհային այդ բացառիկ իրադարձությունը ոչ միայն չհիշվի լոկ այդ ցնցող համերգային մեկնարկով, այլ նաև գործնականում դառնա տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ոլորտում Հայաստանի ներգրավվածության նոր մեկնակետ, կամ նոր խթան, այդ կարևոր նպատակին ընդառաջ գնալու նոր ալիք:

Հայաստանը դիմավորեց իր հյուրերին ցնցող համերգով, բայց իր հյուրերին պետք է ճանապարհի այնպիսի աշխատանքով, որը Հայաստանն ու հյուրերին կբաժանի միայն ֆիզիկապես, իսկ զուտ աշխատանքային առումով մենք այլևս կլինեն մեր հյուրերից՝ համաշխարհային ՏՏ ոլորտի հռչակավոր սուբյեկտներից, անհատներից, կազմակերպություններից անբաժան:

Տեսանյութը ստորև…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ