«Ճանաչումն իմ նպատակն է». Քիմ Քարդաշյանը՝ Հայոց ցեղասպանության մասին

Հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցում Քիմ Քարդաշյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային. «Ճանաչումն իմ նպատակն է և երբեք չեմ հանձնվելու:

Թրամփի հետ հանդիպմանը կխոսեմ նաև ցեղասպանության մասին։ Կարևոր է՝ ունենալ հանդիպում թե՛ Թրամփի, թե՛ նրանց հետ, ովքեր զբաղվում են այս հարցով»,- ասել է աշխարհահռչակ հեռուստաաստղը:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողները հարց ուղղեցին սոցիալական մեդիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին, ինչին ի պատասխան` Քիմ Քարդաշյանն ասաց.

«Ես կարծում եմ, որ դա կարող է արդյունավետ լինել, քանի որ սոցիալական մեդիայի հասանելիությունը մեծ է: Կարծում եմ՝ դա լավ է, օգտակար է: Դրա միջոցով մեծ թվով մարդիկ կարող են շփվել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ