![]()
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում, Քիմ Քարդաշյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի վարչապետի շատ ակտիվ լինելը սոցիալական ցանցերում, համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի աստղը ասաց, որ իր կարծիքով շատ լավ է, որ քաղաքական գործիչները ակտիվ են սոցիալական մեդիայում:
Այսօր դա մարդկանց շփման միջոցներից մեկն է: Ըստ Քարդաշյանի դա արդյունավետ ու շահավետ կլինի:
Հարցազրույցի ժամանակ նա նաև նշեց, որ նրա երազանքն է Հայաստանում ներքնազգեստի արտադրություն բացելը:
«Ես խոսում եմ մի քանի հայ խոշոր ներդրողների հետ ներքնազգեստի գործարան ստեղծելու մասին եւ պարզելու, թե ինչ տեսակ գործարան, ինչ տեսակի արտադրանքը հաջողություն կունենա այստեղ»:
![]()
![]()