Հայկ Թորոյանի բաց նամակը վարչապետին և Սուրեն Պապիկյանին

 

Հայկ Թորոյանը գրում է․

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan

Իմ հպարտ Դուխով Ֆրենդներ ջան, վստահ եմ լավ գիտեք , որ ես անկեղծ մարդ եմ, ճիշտը խոսացող մարդ եմ և երբեք ու երբեք, այո հենց երբե’ք, երկրիս ու ժողովրդիս ընդհանուր շահը չեմ փոխի ոչ մի աշխարհի գանձերի հետ, և չկա աշխարհում մի այնպիսի ուժ, որ ինձ ստիպի անել մի բան, ինչը վեր է իմ կամքից։

Սիրելի հպարտ հայեր ջան, մինչ կհասնեմ Հայաստան, ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ մի հոյակապ աննկարագրելի համեստ, անկեղծ և բոլորիդ նվիրված
մի մարդու հետ, ով երկար տարիներ Նիկոլ Փաշինյանի պայքարի ընկերն է եղել, հեղափոխությունից հետո դարձել է, Վայոց ձորի փոխմարզպետ։

Նրա շնորհիվ մարզում ի հակառակ (արդեն նախկին) թմբլո տրթոյի կամքի, ով ջանք ու եռանդ չէր խնայում նախկին մերժվածների հետ թե’ պադվալներում, թե’ բաց երկնքի տակ քաշ գալով, հեղինակազրկեր հեղափոխությունը և Վայոց ձորի մարզի հպարտ ժողովրդի հավատը ներկայիս իշխանության հանդեպ, ինչի արդյունքում այս մեր բարեկամը հեռացավ Փոխմարզպետի պաշտոնից, որից հետո թմբլո տրթատի դիմակը պատռվեց և հայտնվեց բազում պատմությունների մեջ և հրաժարական տվեց։

Իսկ մինչ հրաժարականի դիմումը նա ջանք ու եռանդ չէր խնայում և նաև վարքաբեկում էր Նիկոլ Փաշինյանին։ Տրթոյի հարցում ,եթե ժամանակին լսեին այս մեր բարեկամին, մի շարք վարկաբեկվող հարցերից կխուսափեին, դե ինչպես ասում են, ինչ եղել, արդեն եղել է, պետք է առաջ նայենք և նման կադրերից մեկ ժամ շուտ ազատվենք։

Սիրելի հայեր ջան, բոլորդ լավ գիտեք, որ մեր Վարչապետի շրջապատում մի շարք թերի դեմքեր կան, որոնք պարզապես թառել են աթոռներին և իրականությունից կտրվել են, իսկ երբ տեսնում են մարդկանց, ովքեր իրենց համայնքներում շատ սիրված և հարգված են , նրանք չեն կարողանում զերծ մնալ հայի նախանձի տեսակից և ամեն բան անում են, որ վարկանիշ ունեցող իրենց գործընկերը հայտնվի իրենցից ցածր իրավիճակում, բայց քանի որ Հայաստանը Ժողովրդավար երկիր է, և ժողովրդի ձայնը լսելի է, ապա ժողովուրդը պարզապես իրավունք չունի ճշմարտության մասին լռելու։

Սիրելի Հայրենակիցներ, Ռազմիկը մեր բարեկամն է, նա այն մարդն է, ով Ջերմուկի օդանավակայանը հետ վերադարձրեց համայնքին, նաև հազարավոր հեկտարներ և հարյուրավոր միլիոնների չարաշահումներ հետ վերադարձրեց Վայոց Ձորի մարզին, և հիմա ինձ շատ է հետաքրքրում, ինչու պետք է այս տեսակ նվիրված
մարդը գտնվի ՌԴ-ի Սոչի քաղաքում, այլ ոչ իր սիրելի մարզում, սիրելի Ժողովրդի կողքին։

Այս հարցը ես իրեն մի քանի անգամ հնչեցրեցի, պատճառները շատ մանր-մունր են և հիմնականում’ անհիմն …Հուսով եմ Պարոն Սուրեն Պապիկյանը կարող է անձամբ Վայոց Ձորում հարցում անցկացնի և տեսնի, թե հասարակ ժողովուրդը որքան շատ է սիրում մեր բարեկամ Ռազմիկ Տոնոյանին, պարզապես հարցում չանի’ նախկին կոռումպացված համակարգին, այլ արժանի դուխով հպարտ Վայոց Ձորի մարզի մեր հայրենակիցներին։

Հարգելի պարոն Պապիկյան, հուսով եմ հաշվի կառնեք, որ Հայաստանի ժողովրդին և կառավարությանը իսկապես պետք են նվիրվա’ծ մարդիկ, պետք են հայրենասե’ր մարդիկ, պետք են դուխո’վ մարդիկ։ Սիրելի Իմ ընկերներ ջան, Ռազմիկ Տոնոյանի հետ, եթե անձամբ չշփվեի և անձամբ աչքերին նայելով զրույց չունենայի, եթե ինձ պատմեին նրա մասին, կկարծեի, որ հանուն ինչ-որ բանի համար են իրեն գովում։

Ամենայն անկեղծությամբ եմ ասում, մոտավորապես մի երկու ժամ շփվեցի, մտերմացա, ընկերացա և իսկապես հիացած եմ նրա անցած ճանապարհով, նրա արդար մարդ լինելով և նրա համեստությամբ, ինչի արդյունքում, թույլտվություն խնդրեցի իր մասին ՖԲ-ի ընկերներիս գրեմ այն, ինչ իմ սրտից կբխի և սիրով բոլորին կծանոթացնեմ ով է իրականում մեր հայրենասեր Ռազմիկը, ինչի համար շնորհակալ եմ, որ նա ինձ չմերժեց…Իսկ ես իրեն խնդրեցի, հետ վերադառնա Հայաստան… Դուխո’վ Ժողովուրդ ջան դուխո’վ, հպարտ եմ, որ Հայաստանը ունի այսպիսի մարդիկ, պարզապես գնահատենք և պահպանենք, թույլ չտանք հեռանան… Սիրում եմ բոլորիդ, հպարտ եմ բոլորովդ. ՀԴՄ-ները չմոռանաք։

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan Իմ հպարտ Դուխով Ֆրենդներ ջան, վստահ եմ լավ գիտեք , որ…

Posted by Hayk Toroyan on Monday, October 7, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ