Դատարվոր Աննա Դանիբեկյանը չվերացրեց Գևորգյանի խափանման միջոցը. նա չի կարող լքել երկիրը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից եւ որոշում կայացրեց մերժել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու կամ ՀՀ–ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Գևորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։

Ամբաստանյալ Արմեն Գևորգյանին դատարանը չթույլատրեց մեկնել երկրից

Ամբաստանյալ Արմեն Գևորգյանին դատարանը չթույլատրեց մեկնել երկրից

Posted by Ազատություն ռադիոկայան on Tuesday, October 8, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ