«Այցելում եմ Էջմիածին՝ նշելու քաղաքի հիմնադրման 2704-ամյակը…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էջմիածին՝ քաղաքի տոնի առթիվ: Նա ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է իր այցը:

«Այսօր Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակն է»,- գրել է նա:

Էջմիածնի 2704-ամյակի տոնակատարությունների շրջանակներում այսօր քաղաքապետ Դիանա Գասպարյանը քաղաքապետարանում ընդունել է Պետրոզավոդսկ եւ Դաուգավպիլս քաղաքներից Էջմիածին ժամանած պատվիրակությունների անդամներին:

Պաշտոնական հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քույր քաղաքների համաձայնության շրջանակներում քաղաքների միջեւ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, փոխանակվել հուշանվերներով:

Հանդիպման ընթացքում, շնորհավորելով էջմիածնեցիներին քաղաքի տոնի առթիվ, Պետրոզավոդսկի պատվիրակության անդամ Անդրեյ Բեկելեւը քաղաքապետ Դիանա Գասպարյանին է փոխանցել քաղաքային խորհրդի նախագահ Իրիրնա Միրոշնիկի ստորագրած հավաստագիրը՝ ի պատիվ Էջմիածնի Պետրոզավոդսկում փողոցի անվանակոչման մասին:

Այցելում եմ Էջմիածին՝ նշելու քաղաքի հիմնադրման 2704-ամյակը:

Այցելում եմ Էջմիածին՝ նշելու քաղաքի հիմնադրման 2704-ամյակը:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, October 8, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ