![]()
Քսանմեկ տարի առաջ՝ 1998-ի այս օրը, պատգամավոր Վանո Սիրադեղյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ կարող է ցրել Ազգային Ժողովը, քանի որ այնտեղ քաղաքական հենարան չունի։ Ի դեպ, 1998-ի պալատական հեղաշրջումից հետո Ռոբերտ Քոչարյանը թիրախվորել էր առաջին հերթին խորհրդարանը՝ այն ներկայացնելով, որպես ՀՀՇ-ի ազդեցության գործիք, հանցագործների հովանավորյալ։
Իրականությունն այն է, որ Քոչարյանը բնույթով ավտորիտար մտածողություն ունեցող մարդ է, որը սկզբունքորեն չի հանդուրժում քաղաքական բանավեճերը, խորհրդարանական դիսկուրսը։ Մյուս կողմից՝ Քոչարյանը ԱԺ-ին թիրախավորում էր ոչ այնքան այն պատճառով, որ Լևոր Տեր-Պետրոսյանի թիմը դրանում ներկայություն ուներ։
ՀՀՇ-ն կամ «Հանրապետություն» խմբակցությունը ԱԺ-ում կորցրել էին մեծամասնությունը ու իշխանությանը ռեալ մարտահրավեր նետել չէին կարող։ Քոչարյանին ավելի շատ անհագստացնում էր այն հանգամանքը, որ խորհրդարանական մեծամասնությանը վերահսկում էր Վազգեն Սարգսյանը, որն էլ հենց այդ օրերի նախագահի «աչքի փուշն» էր։
![]()
Տեսանյութը ստորև…
![]()