![]()
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Պուտինին, ծննդյան տարեդարձի առիթով: Տարածված հաղորդագրության մակարդակում բավականին զուսպ եւ սուղ շնորհավորանքի ֆոնին հատկանշական է մեկ այլ տեղեկություն, որ հրապարակել է երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը:
Կայքը տարածել է հայտարարություն, որը ստորագրել են տարբեր բնագավառի գործիչներ, այդ թվում նախկին իշխանության տարբեր շրջանակների հարող, որոնք կոչ են անում ազատել Ռոբերտ Քոչարյանին, այլապես վտանգ է սպառնում հայկական երկու պետություններին: Հայտարարությունը ստորագրողների շարքում է նաեւ Դավիթ Շահնազարյանի անունը, որը մոտ տասը տարի առաջ Ռոբերտ Քոչարյանին ուզում էր տանել Հաագայի դատարան:
Բայց այդ դրվագն իհարկե Դավիթ Շահնազարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի «ներքին խնդիրն» է: Հայտարարությունը, որ տարածել են երկրորդ նախագահի ազատությունը պահանջողները, ազդարարելով, որ նրա դեմ գործը վտանգ է Հայաստանի ու Արցախի համար, հատկանշական է երկու իրողության ֆոնին: Մեկը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթացն է, մյուսը՝ ԵՏմ Վեհաժողովի շրջանակում Հայաստան այցի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինի եւ Բելա Քոչարյանի հանդիպումը:
![]()
Տեսանյութը ստորև…
Նյութի Աղբյուր՝ https://www.lragir.am/2019/10/07/482325/
![]()