![]()
Մինչև իշխանության գալը՝ թե՛ Նիկոլը, թե՛ մենք ասում էինք, որ այս Սահմանադրությունը չարիք է հայ ժողովրդի գլխին ու խայտառակ կեղծիքներով է անցկացված։ Ժողովուրդը քվեարկության չի գնացել, իսկ իրենք գրել ու թվեր են կրակել, Սերժի ասած՝ ինչքան ուզեցել՝ խփել են։
Այդ թյուրիմացությանն էլ դրեցին Սահմանադրական դատարանի նախագահ, որովհետև այդ թյուրիմացությունն էր այդ ամենի համահեղինակը։ Հիմա տեսեք՝ Ազգային ժողովը Հայաստան պետության թիվ մեկ մարմինն է, բայց ԱԺ-ն չի կարողանում այդ թյուրիմացությանը հեռացնել։
9-ը դատավորից 6-ը պետք է կողմ քվեարկի, բայց հնարավոր է չքվեարկեն, ու այդ որոշումը չանցնի։ Պետք է փոխել Սահմանադրությունը, հիմքը։ Եթե հանկարծ 6 դատավոր կողմ չքվեարկի, ու Ազգային ժողովի որոշումը չանցնի, ուրեմն սա նոր իշխանություններին դաս կլինի, որ խելքի գան ու օր առաջ նախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ։
Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հանցագործ, կոռումպացված և սեփական ժողովրդի կողմից զիբլանոցը նետված նախկին ռեժիմի թափթփուկներն ու մնացորդները փոխանակ դաս քաղեն իրենց տխրահռչակ անցյալից՝ սկսում են աջուձախ վայրահաչել ու երկրում անկայունություն ստեղծել։ Նրանց գլխավոր խնդիրն այժմ Նիկոլի վարկանիշը գցելն է։ Տեսեք՝ Քոչարյան կոչված բանդիտ հանցագործը գնացել հիվանդանոցում պառկել է, իբր վիրահատություն ունի։
![]()
Տեսանյութը ստորև…
Նյութի Աղբյուր՝ https://www.1in.am/2635679.html?fbcli…
![]()