![]()
«Հա, սա փոքր երկիր է…». այս մասին իր ֆեյսբուքյաան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապս ասվում է.
Հա, սա փոքր երկիր է…
Սա փոքր երկիր է ընտրություններ կեղծելու, մարդկանց խաբելու, հանցագործ կլանին իշխանության բերելու ու թալանչի տգետներին նախարար կարգելու համար…
Փոքր երկիր է զինվորի հացը գողանալու , զինվորին բահով զինելու, խրամատը չփորելու ու տանկերի վառելիքը գողանալու համար…
Փոքր երկիր է առանց այն էլ փոքր բյուջեն թալանելու, թոշակներն ու աշխատավարձերը չբարձրացնելու ու հազարավոր անoթևանների սովի մատնելու համար…
Փոքր երկիր է մարդկանց դեմքին նայելու, կեղծավոր ժպտալու, ամեն անգամ խաբելու ու հուսախաբ անելու համար…
Փոքր երկիր է սեփական իշխանությունը պահելու համար մարդկանց առևանգելու, ցուցարարներին ծեծելու, մայրաքաղաքաքի կենտրոնում սպանելու ու հային հայի դեմ թշնամի սարքելու համար…
Փոքր երկիր է պետական պարտքի հաշվին գրպանդ լցնելու, ասֆալտի փողը ուտելու, աղետի գոտին չվերակառուցելու ու մարդկանց անօթևան թողնելու համար…
Փոքր երկիր է թալանը կազմակերպելու, եղբորդ փայատեր սարքելու, մարդասպանին արդարացնելու ու ճշմարտությունը կոծկելու համար …
Փոքր երկիր է մարդկանց հալածելու, հետապնդելու, տարիներով անմեղ մարդկանց բանտերում փակելու ու հաց բերողին սպանելու համար…
Փոքր երկիր է լավը չգնահատելու, կեղծիքն ու սուտը տարածելու, փողի համար սեփական ԵՍ-ը ծախելու, ու փողով երեխաներիդ ապագան վաճառելու համար…
Փոքր երկիր է հարազատիդ խաբելու, ընկերոջդ քցելու, բարեկամիդ սուտ մատնելու ու ազգականիդ ուրանալու համար…
Սա փոքր երկիր է…
Սա ԻՄ ու ՔՈ երկիրն է…
Հա, սա փոքր երկիր է…Սա փոքր երկիր է ընտրություններ կեղծելու, մարդկանց խաբելու, հանցագործ կլանին իշխանության…
Posted by Taron Chakhoyan on Sunday, October 6, 2019
![]()