![]()
Տարոն Չախոյանն իր ֆեսյբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորպես ասվում է.
Չէ, հեՌոսն էլ առաջվանը չի…
Առաջվա առյուծ թամբողը չի, դատարանում դատախազի վրա մատ թափ տվողը չի, դատավորին հաթաթա տվողը չի, ճամպրուկով իշխանություն հանձնողը չի, մահացածին 1-2 խոսք ասողը չի, մայրաքաղաքի կենտրոնում սպանդ կազմակերպողը չի, բանակը սեփական ժողովրդի դեմ հանողը չի ու վերջապես երկրի ՄԻԱԿ տղամարդը չի…
հեՌոսը վաղուց իսկ արդեն դարձել է մեղադրյալ, բայց երկրի համար 1 մեղադրյալ, ով անզորությունից, որ չի հաջողվում սպառնալիքով, դրսից կնոջ միջոցով տղամարդ բերելով, փողով հարց լուծելով ու հաթաթա տալով հարց լուծել, կրճտացնում է ատամները, քթի տակ քՖուր է տալիս, իսկ վայրկյան չանցած դեմքի թունոտ հայացքը փոխում է կեղծավոր ժպիտով…
Չէ, հեՌոսն էլ առաջվանը չի, հեռոսն արդեն իսկ դարձել է թախտաբիթիների բախտակիցը ու պարապությունից դրանց հաշվողը…
![]()