![]()
Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած միջնորդությունը, որին միացել էին նաև պաշտպանական կողմի մյուս փաստաբանները:
Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանը իր միջնորդության մեջ պնդում էր, թե առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։
Ըստ Ալումյանի՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ սույն գործը քննելու համար Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատարան համարվել, և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ։
Անցած ամիս դատարանը մերժել է երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու, նրան գրավի կամ չհեռանալու ստորագրության դիմաց ազատ արձակելու՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները:
Դեմքի էս արտահայտությունը տեսնելու համար արժեր ասքան պայքարել… ))
Posted by Taron Chakhoyan on Monday, October 7, 2019
![]()