![]()
Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Hayeli.am» կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը «Առավոտ» կայքում ԶՐՊԱՐՏԵԼ Է երկրի վարչապետին. «Նիկոլ Փաշինյան գործիչ, հիշիր, քո պայքարի բոլոր ժամանակներում քո գործընկերներն են եղել քո կողքին, մի արա այդպես, դադարեցրու»:
Քանի որ «Առավոտը» չի հարցրել «տուժված» Անժելային, թե ինքը որտեղից գիտի, որ Նիկոլ Փաշինյանն է այդ տղաներին ուղարկել իր «կանտորան», կիսատը լրացնեմ։
Տիկին Անժելան այս պահին արտերկրում է։
Հանրության մեծ մասը, ես էլ՝ հետները, չգիտենք, թե ովքեր են Անժելայի պատին «մարմնական վնասվածք» հասցրած երիտասարդները։ Չգիտենք, նրանց ուղղորդող եղել է, թե՝ ոչ, եւ եթե եղել է՝ ով է այդ ուղղորդողը։
Տիկին Անժելան իրավունք ունի կասկածելու՝ ում ուզում է։
Բայց տիկին Անժելան ոնց որ թե արդեն գտել է «մեղավորին»։
Առանց ապացուցված փաստերի։
Եվ նրա այս «վստահությունը», որ Փաշինյանն է ուղարկել այդ տղաներին, ինձ հուշում է, որ տիկին Անժելայի շաաատ սրտով է էս «հարձակումը»։
Սա իրեն շատ պետք էր, որ մեղադրի իր տերերի ու իր եղբոր քունուդադարը խաթարած վարչապետին։
Հետեւություն. տիկին Անժելան էժանագին սադրիչ եւ զրպարտիչ է։
«Hayeli.am» կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը «Առավոտ» կայքում ԶՐՊԱՐՏԵԼ Է երկրի վարչապետին. «Նիկոլ Փաշինյան գործիչ, հիշիր,…
Posted by Լիզա Ճաղարյան on Saturday, October 5, 2019
![]()