![]()
Քիմ Քարդաշյանը, երեկվանից Հայաստանում է։ Հայտնի հեռուստաաստղը Երեւանում մասնակցելու է WCIT համաժողովին, որին նրա ելույթը նախատեսված է վաղը։
Քիմը Հայաստանում է ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի ու որդիների հետ։ Նա Հայաստանում արդեն իսկ հասցրել է մկրտել երեխաներին ու առաջին լուսանկարը հրապարակել, որ արվել է երկրի մայրաքաղաքում։
Instagram-յան էջի Stories բաժնում Քիմը հյուրանոցից արված լուսանկար է հրապարակել, որում երեւում է նաեւ Հայաստանի դրոշը։
Քիմը ժամեր առաջ նաեւ տեսանյութեր է տեղադրել երեւանյան հյուրանոցից, որում պատկերված է՝ ինչպես է դիմահարդարվում։
![]()
![]()