Քիմ Քարդաշյանի որդուն տվել են Վարդան անունը

Այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին եւ երեխաները մեկնել են Էջմիածին. աստղային ընտանիքը այնտեղ է ուղեւորվել երեխաների մկրտելու։ Քարդաշյանի փոքրիկ երեխային՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը։

Քիմի ավագ դստերը՝ Նորթին, մկտրել են Երուսաղեմում՝ 2015թ.-ին։

Քիմ Քարդաշյանն ամուսնու ու որդու հետ այնտեղ էր մեկնել Հայաստան այցից անմիջապես հետ. նրանք մասնակցում էին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։

Եկեղեցուց դուրս գալուց հետո Քիմ Քարդաշյանը նույնիսկ հայերենով ողջունել է երկրպագուներին. «Ինչպես եք»։ Հեռուստաաստղը նաեւ լուսանկարվել է նրանց հետ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ