![]()
Ալեքսանդր Սայադյանը այսօր անդրադարձել է «Հայելի» ակումբի «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հրապարակմանը .
«Ախր, ոչ մեկն է, ոչ էլ մյուսը։Սա այդպես էլ չի հասկացել, որ գրիչ ու խոսափող բռնել իմանալը որևէ մեկին դեռ լրագրող կոչվելու իրավունք չի տալիս։ Ճշմարիտ լրագրողը, անկախ իր քաղաքական հայացքներից ու դիրքորոշումից, պիտի լինի անաչառ, անկողմնակալ, պիտի լինի պետության ու պետականության պաշտպան, երկիրը սիրող քաղաքացի։
Ճշմարիտ լրագրողը, եթե նույնիսկ իր հայացքներով ընդդիմադիր է, միևնույն է, լավին լավ պիտի ասի, վատին` վատ, բայց ոչ երբեք տեսնի միայն սխալները, բացթողումները և դրանք դրոշակ դարձնելով, ուրախությունից պայթի, չարախնդա, ինչն էլ մեծագույն հաճույքով ու հրճվանքով այս ամբողջ ընթացքում արել է իրեն լրագրող ու ընդդիմադիր համարողը։
Եթե մի քիչ վերլուծելու կարողություն ունենար, կհասկանար, որ վարչապետը ոչ մի կապ չունի հաղորդաշարի փակման գործում։
Հաղորդաշարը, որ վաղուց արդեն իր կողմնակալությամբ ու ապատեղեկատվությամբ զզվացրել, ձանձրացրել ու զայրացրել էր հեռուստադիտողին, փակել է տվել իր, “Կենտրոն”-ի և ԲՀԿ-ի տերը` Ծառուկյան Գագիկը,առանց որի թույլտվության անգամ ճանճը չի դզզա հ/ը եթերում։ Ինչ-ինչ, բայց ինքնապաշտպանական բնազդը Ծառուկյանի մոտ շատ լավ է աշխատում։ Նա տեսնում է, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում և նրա այս քայլը փորձ է` զոհաբերելով օդիոզ հաղորդաշարը, հավատացնել, թե ոչ մի կապ չկա իր և ռոբասերժական թայֆաների ու թովմասյանհրայր երևույթի միջև։»
![]()