Իշխանազավթումը պլանավորվել է Հանրապետական կուսակցության կողմից…

Ազգային ժողովն ուրբաթ փակ գաղտնի քվեարկությամբ ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը:

Ընդունված փաստաթուղթը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան, որն էլ 30 օրվա ընթացքում պետք է վարույթ ընդունի հարցը և որոշում կայացնի դրա առնչությամբ: Ինքը Հրայր Թովմասյանը ՍԴ-ում իր լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը չի մասնակցելու:

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են ՍԴ առնվազն 6 դատավորների քվեները: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կընդունեն Սահմանադրական դատարանի որոշումը, ինչպիսին էլ այն լինի:

Տեսանյութը ստորև…

Նյութի Աղբյուր՝ https://www.1in.am/2635807.html

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ