![]()
Համաձայն լրատվամիջոցների հրապարակումների՝ Գոռ Վարդանյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: Ըստ հրապարակման՝ լինելով այդ Հայաստանի Հանրապետության այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի մտերիմներից Գ. Վարդանյանը պատժիչ ջոկատներ է կազմավորել և հրահանգել հարձակվել Երևանի տարբեր փողոցներում գտնվող ցուցարարների վրա:
Նրա պատժիչ ջոկատները տեղակայված են եղել Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցի մարզադահլիճում: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրանց մոտ եղել է նաև նաեւ զենք-զինամթերք:
2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին բախումների հետևանքով սպանվեց 10 քաղաքացի, տասնյակները ստացան մարմնական վնասվածքներ:
Ըստ հրապարակումների՝ 2014 թվականի փետրվարի սկզբին այդ զինամթերքը հայտնաբերվել նշված դպրոցում գտնվող Գ.Վարդանյանի գրասենյակից:
![]()