«Ամեն գնով ցեխ շպրտել իշխանության վրա, անգամ եթե դա կլինի թշնամու ջրաղացին ջուր լցնելով, որովհետև այս տեսակ մարդիկ չունեն սրբություն, հայրենիք…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Էն որ ժամանակին Հայաստանում Քոչարյանն ու Սերժը իշխանությունը զավթել էին, դա ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր: Ժամանակին տարբեր քաղաքացիական ակցիաներով ու անհնազանդություններով պայքարում էինք երկրւմ իշխանությունը զավթած հանցավոր ռեժիմի դեմ…

Կային նույնսկ ժամանակներ, երբ ներքաղաքական գզվռտուքը հասնում էր իր պիկին, բայց բավական էր նույն Ադրբեջանի կողմից հնչեր մի հայտարարություն, երբ բոլորը համախմբվում էին, դառնում էին մի բռունցք ու սկսում էին պաշտպանել պետության շահերը միջազգային հարթակներում ներկայացնող ու պաշտպանող նախագահին՝ չնայած, որ շատերն էլ լավ գիտակցում էին, որ նա ընդամենը մի մարդ է, ով ՀՀ-ում զավթել է իշխանությունը:

Նույն Սերժի իշխանությանը ընդդիմացողները մեծ ոգևորությամբ համացանցում տարածում էին վերջինիս Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բարձր ամբիոնից ի պատասխան ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի մեղադրանքներին արված հայտարարությունը, որ «Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի, անհնար է, դա երբեք չի լինելու…»:

Հա ու բոլորը թքած ունեին ներքին անհամաձայնությունների, ներքաղաքական խժդժությունների վրա, որովհետև թշնամին մեկն էր…

Նույն Ապրիլյան պատերազմը ամենավառ օրինակներից մեկն է, երբ ամբողջ ազգը մի բռունցք դարձած գնաց սահմանը պահելու:

Ցավալի է, բայց պատկերն այսօր լրիվ այլ է…
Երբ նույնիսկ խաղաղ պայմաններում Ալիևի իրականության հետ որևէ աղերս չունեցող ու սեփական ժողովրդին ոգեշնչելու համար արած հայտարարությունը այսօր ոմանք ներկայացնում են որպես հուժկու պատասխան Փաշինյանին:

Այս անձինք չեն հասկացել ու չեն էլ հասկանա մի բան, որ միջազգային հարթակներում պետությունը ներկայացնող Փաշինյանի ցանկացած վրիպում ու սխալ լինելու է բոլորիս սխալն ու թերությունը Չեն հասկացել մի բան, որը վաղը պատերազմ սկսվելու դեպքում ոչ թե Փաշինյանն ու Ալիևն են սահմանում իրար դեմ կռվելու, այլ զինվորները:

Էս մարդկանց նպատակը միայն մեկն է՝ ամեն գնով ցեխ շպրտել իշխանության վրա, անգամ եթե դա կլինի թշնամու ջրաղացին ջուր լցնելով, որովհետև այս տեսակ մարդիկ չունեն սրբություն, հայրենիք…

Էն որ ժամանակին Հայաստանում Քոչարյանն ու Սերժը իշխանությունը զավթել էին, դա ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր: Ժամանակին…

Posted by Taron Chakhoyan on Sunday, October 6, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ