![]()
Քարդաշյանին բոլորը ժամեր շարունակ սպասում են Երևանում՝ Զվարթնոց օդանավակայանում, բայց համացանցում լուրեր են տարածվել, որ Քիմի ինքնաթիռը վայրէջք կատարեց Գյումրիում:
Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանը ժամանելու է Երևան՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-9-ը:
Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին…
![]()
![]()