![]()
Արդեն հայտնի է, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը Հայաստան ժամանելու ճանապարհին է:Քիմը գալիս է՝ մասնակցելու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ: Լրագրողներն արդեն օդանավակայանի ժամանման սրահում սպասում են աշխարհահռչակ հայուհուն:
Քիմ Քարդաշյանը բազմիցս է աչքի ընկել իրա հայանպաստ գործունեությամբ, Սերժ Թանկյանի հետ նա վիթխարի աշխատանք է տանում՝ ի նպաստ Հայաստանի գովազդմանը: Նա մտադիր է Հայաստանում մեծ գործունեություն ծավալել:
Հայաստան գալու ճանապարհին, ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Ըստ համացանցում առկա որոշ լուրերի, Քիմի հետ ինքնաթիռում է եղել հարբած մի ուղևոր, ով տեսնելով Քիմին բղավել է, որ վերջինս դեռ շատ է զղջալու իր արարքների համար: Նշվում է, որ հարբած այդ կինը բղավել է նաև, որ իր նախնիները թուրքեր են եղել․․․
Բարեբախտաբար՝ այդ կնոջ հարձակման փորձերը ապարդյուն են անցել՝ Քիմի վրա, և անվտանգության աշխատակիցները չեզոքացրել են նրան :
![]()
![]()