![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Նկարում ցուցադրված հրապարակումներից մեկը ադրեջանական հայտնի haqqin.az-ինն է, մյուսը՝ հայկական hayeli.am-ինը:
Հիմա ուշադիր նայեք վերնագրերին ու փորձեք ինձ՝ միամիտիս, բացատրել դրանց տարբերությունը:
Մի տանջվեք, չի ստացվի…որովհետև չկա…
Ամբողջ օրը հակահայկական պրոպագանդա անող ադրբեջանական կայքում հոդվածի վերնագիրը ոչնչով չի տարբերվում հայկական կայքում նույն հոդվածի՝ արդեն իսկ հակապետական վերնագրից:
Հա, ես հասկանում եմ ադրբեջանցիներին, փորձում են գովերգել իրենց նախագահին, հակահայկական պրոպագանդա անել, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ տխրահռչակ հայկական կայքի լրագրողներին ու խմբագրին:
Ո՞րն էր էս մարդկանց նպատակը:
Հիմար վերնագրով նսեմացնել իշխանություններին՝ անգամ եթե դա թշնամու վարկանիշի աճի հաշվին է:
Ի՞նչ էր սա, եթե ոչ հակապետական քարոզ:
Ու էսքանից հետո, դեռ ոմանք զարմանում են, որ մի խումբ տղաներ հավկիթներով նխշել են տխրահռչակ լրատվամիջոցի ընդամենը պա՞տը…
Նկարում ցուցադրված հրապարակումներից մեկը ադրեջանական հայտնի haqqin.az-ինն է, մյուսը՝ հայկական hayeli.am-ինը:Հիմա…
Posted by Taron Chakhoyan on Saturday, October 5, 2019
![]()