![]()
Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ միասին` կից գրառմամբ. «Գնում ենք Հայաստան»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քարդաշյանը կայցելի Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին, որը կկայանա հոկտեմբերի 6-9-ը։
Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին…
![]()
![]()