![]()
Հայաստանի վարչապետի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտության լավրովյան քննադատությունը ոգեւորել է Հայաստանում տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների եւ փորձագետների, որոնք ստացել են արցախյան հարցում վարչապետ Փաշինյանի քաղաքականության քննադատության նոր առիթ: Ըստ դրա, Լավրովի գնահատականը ահազանգ է, քանի որ Հայաստանը ներկայացվում է բանակցությունը տապալող:
Այստեղ հատկանշական է մի բան, որ նույն շրջանակները ամիսներ շարունակ աղմկում էին եւ Փաշինյանին մեղադրում «հող հանձնելու» մտադրության համար:
Ի՞նչ է նշանակում այդ քննադատությունը: Եթե դու դեմ ես «հող հանձնելուն», ուրեմն դա նշանակում է, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ: Եթե իհարկե «հող հանձնելուն» դեմ ես Հայաստան-Արցախի շահից ու անվտանգությունից, ոչ թե քաղաքական կանյուկտուրայից ելնելով:
![]()
Տեսանյութը ստորև…
Նյութի Աղբյուր՝ https://www.lragir.am/2019/10/06/482112/
![]()