![]()
Ռազմիկ Ամյանը ծնվել է 1982 թվականի հունվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում։
1989 — 1999 թվականներին սովորել է Ստեփանակերտ քաղաքի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 միջնակարգ դպրոցում:
Տեղափոխվելով Երևան՝ 1999 — 2001 թվականներին ուսումը շարունակել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, որն ավարտելուց հետո 2001 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժին, Սվետլանա Կալասարյանի դասարան, որն էլ ավարտել է 2005 թվականին։ Կոնսերվատորիային զուգահեռ 2003 — 2005 թվականներին սովորել է Երգի պետական թատրոնում։
![]()
Տեսանյութը ստորև…
![]()