![]()
Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, համապատասխան տեսանյութը հրապարակել է տեղի աղբյուրը:
Հրապարակված տեսանյութում պարզ տեսանելի է, թե ինչպես են առտրի կենտրոնի աշխատակիցները փորձում գտնել ճիշտ բանալին, որը կբացի այն պահատուփը, որտեղից լսվում էին երեխայի ձայները:
Նրանց չի հաջողվում բանալիով բացել դուռը, սակայն նրանց օգնության է գալիս կենտրոնի այցելուներից մեկը և կոտրելով փականը՝ բացում է դուռը:
![]()
Տեսանյութը ստորև…
![]()