![]()
1999թ-ի հոկտեմբերի 27-ի չարաբաստիկ չորեքշաբթի, երբ Նաիրի Հունանյանի հանցախումբը իրականացրեց աննախադեպ ոճիրը, Հայաստանի ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը բացակայում էր խորհրդարանական հարցուպատասխանից:
Պաշտոնական այն բացատրությունը, որ Սերժ Սարգսյանը բացակա է եղել ֆունկցիոնալ պարտականությունների կատարման բերումով, քչերին բավարարեց, մանավանդ, որ 1998-ի իշխանափոխությունից հետո նրա ու Վազգեն Սարգսյանի հարաբերությունները այնքան էլ հարթ չէին:
Երկրապահական շրջանակներում հաճախ էին բողոքում Սերժ Սարգսյանից, իսկ վերջինս 1999-ի գարնանը հանձնարարել էր խուզարկություն իրականացնել Երկրապահի ազդեցիկ հրամանատարներից մեկի` Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) բնակարանում:
Բանակի գեներալիտետի ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները ճգնաժամային դարձան հատկապես գեներալ Արծրուն Մարգարյանի սպանությունից հետո: ՊՆ-ն հանդես եկավ աննախադեպ կոշտ հայտարարությամբ:
![]()
Տեսանյութը ստորև…
![]()