«Թանկագին հյուրեր ունենք ». Վարչապետ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

«Թանկագին հյուրեր ունենք Serj Tankian Eric Esrailian MD»:

Հիշեցնենք, որ համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը ժամանեց Երեւան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT 2019):

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։

Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ