«Ասեցինք, խոսացինք, խնդացինք շոգեբաղնիքում հայտնված քիսաչի քննիչի մասին, բայց … բայց ցավում եմ որ…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ասեցինք, խոսացինք, խնդացինք շոգեբաղնիքում հայտնված քիսաչի քննիչի ու Ֆարմանյան Սամվելի մասին, բայց … բայց մի տեսակ ցավ եմ զգում…

Այն որ նախկին՝ մերժված ռեժիմի պատգավորի գրառումը հիշեցնում էր հոլիվուդյան բլոկբաստերի սցենար, ի սկզբանե պարզ էր, այն որ սուտ էր, միանշանակ էր, այն որ հերքվելու էր, ՀՔԾ-ն հերքեց, այն որ հանցագործության մասին հաղորդում էր, ավելի քան պարզ էր…

Ցավ եմ զգում, որ նախկին՝ հանցավոր ռեժիմի պատգամավորն այսքան պրիմիտիվ է… հա, կարող էր սուտը գրել, դա իրենց ոճն է, բայց ոչ այսքան պրիմիտիվ… ցավ եմ զգում, որ էս պրիմիտիվ ստերով ու կտերով ժամանակին իշխանություն են եղել ու երկրին «տեր» են կանգնել…

էդ նույն պրիմիտիվ ուղեղով միջազգային հարթակներում երկիր են ներկայացրել… իրոք որ ցավալի է …

Չէ, սրանք ամեն որ նույնն են ապացուցում, որ հեղափոխությունն օր առաջ պետք լիներ…

Ասեցինք, խոսացինք, խնդացինք շոգեբաղնիքում հայտնված քիսաչի քննիչի ու Ֆարմանյան Սամվելի մասին, բայց … բայց մի տեսակ ցավ…

Posted by Taron Chakhoyan on Saturday, October 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ