Անժելա Թովմասյանի ակումբը դարձել է քաղաքական մեռելների վերակենդանացման բաժանմունք․․․ որոշ «ԶԼՄ»-ների ցինիզմը սրտխառնոց է առաջացնում

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դատապարտում եմ «Հայելի» մամուլի ակումբի դեմ կատարվածը, ինչպես կդատապարտեի որևէ այլ ԶԼՄ-ի դեմ նման արարք:

Այնուամենայնիվ, վերահաստատում եմ իմ մոտեցումը, որ Անժելա Թովմասյանին արդեն վաղուց պրոֆեսիոնալ լրագրող չեմ համարում, իսկ իր հաղորդումն ու ակումբը դարձել են քաղաքական մեռելների վերակենդանացման բաժանմունք:

Տարբերվող, սուր և քննադատական կարծիք արտահայտելու իրավունք պետք է ունենան անխտիր բոլորը, ուղղակի որոշ «ԶԼՄ»-ների ցինիզմը, անհիմն մեծամտությունը, առերևույթ կեղծիքի տարածումը ու դեղնությունը սրտխառնոց է առաջացնում:

Դատապարտում եմ «Հայելի» մամուլի ակումբի դեմ կատարվածը, ինչպես կդատապարտեի որևէ այլ ԶԼՄ-ի դեմ նման…

Posted by Grigor Yeritsyan on Saturday, October 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ