«Վստահելի տեղեկատվություն ասվածը մեր օրերում մամուլի էջերից անհետացող տեսակ է»․Աննա Հակոբյանը նոր գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հատկապես այսօր ուզում եմ մի քանի հատված ներկայացնել այս տարվա հուլիսի մեկին Բեյութում Հայ մամուլի համահայկական համագումարի բացման իմ ելույթից:

… Վստահելի տեղեկատվություն ասվածը մեր օրերում մամուլի էջերից անհետացող տեսակ է, այն իր տեղը զիջում է էժանագին սենսացիաներին, անարժեք մանիպուլյացիաներին, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված չակերտավոր փաստերի մատուցմանն ու դրանց վերաբերյալ մտացածին վերլուծություններին…

Այսօր արդեն հետհեղափոխական Հայաստանում հայաստանյան մամուլը համընթաց չի քայլում ժողովրդի և պետության հետ, այսօր արդեն մենք ամեն օր վայելում ենք մամուլի, հանրության ու պետության միջև առաջացած խորը անջրպետի դառը պտուղները և եթե մենք օր առաջ ձեռնամուխ չլինենք մեր խնդիրների խորքային լուծմանը այդ անջրպետը ավելի ու ավելի է խորանալու….

…Մեր օրերում հսկայական անվստահություն է առաջացել ընթերցողի, այսինքն լրատվությունը սպառողի և լրատվությունը մատակարարողի, այսինքն՝ մամուլի միջեւ։
Գաղտնիք չէ, որ հայաստանյան լրատվամիջոցները հանրային մեծ ճնշում են զգում իրենց վրա, որը երբեմն արտահայտվում է թույլատրելիի սահմաններն անցնող մեթոդներով, հայհոյանքներով, այս կամ այն թերթը փակելու կամ դրա ինտերնետային տարբերակը բոյկոտելու կոչերով…

Ելույթն ամբողջությամբ կարող եք ընթերցել/լսել annahakobyan.am կայքում։

Հատկապես այսօր ուզում եմ մի քանի հատված ներկայացնել այս տարվա հուլիսի մեկին Բեյութում Հայ մամուլի համահայկական…

Posted by Anna Hakobyan on Saturday, October 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ