ԶԼՄ փակել ՉԻ ԿԱՐԵԼԻ։ Ձվերով խփել՝ ՉԻ ԿԱՐԵԼԻ, նույնիսկ երբ դա ամենազազրելի, ամենահակասանիտարական ԶԼՄ-ն է։

Ռուբեն Մեհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ԶԼՄ փակել ՉԻ ԿԱՐԵԼԻ։

Ձվերով խփել՝ ՉԻ ԿԱՐԵԼԻ։

Ընդունեք որպես աքսիոմա։ Նույնիսկ երբ դա ամենազազրելի, ամենահակասանիտարական ԶԼՄ-ն է։
Դրանց ուղղակի մի կարդացեք, դրանց «կոլլեգա» մի կոչեք, թույլ մի տվեք, որ իրենց մտքով անցնի ձեզ կոչել «կոլլեգա», բարեւ մի տվեք, հետները սեղան մի նստեք, կողքները մի կանգնեք, միջոցառումների մի հրավիրեք, դրանց հրավերները մի ընդունեք, իսկ երբ կգան ձեր կողքը կանգնելու՝ առնվազն երկու մետր հեռու կանգնեք։

Տեղները ցույց տվեք, մնացածը թողեք իրենց, իրենք էլ կանեն։ Իսկ նման քայլերը ոչ միայն պատժելի են ՔրՕր-ով, այլեւ ձեզ հավասարեցնում են նրանց, իսկ նրանց կեղտոտ բերանը՝ լեզու դնում։

ԶԼՄ փակել ՉԻ ԿԱՐԵԼԻ։ Ձվերով խփել՝ ՉԻ ԿԱՐԵԼԻ։ Ընդունեք որպես աքսիոմա։ Նույնիսկ երբ դա ամենազազրելի, ամենահակասանիտարական…

Posted by Ruben H. Mehrabyan on Saturday, October 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ