Սերժ Թանկյանը ժամանեց Երեւան

Համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը ժամանեց Երեւան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT 2019):

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։

Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

տեսանյութը՝  News.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ