«Տեղի ունեցածը չեմ համարում որպես քաղաքական իշխանության հրահանգ». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Որևէ լրատվամիջոցի, որևէ միավորման, որևէ լրագրողի, որևէ հասարակական կազմակերպության կամ նրա ներկայացուցիչի, որևէ քաղաքական կուսակցության գրասենյակի կամ քաղաքական կուսակցության ներկայացուցիչի վրա նման վերաբերմունքը անհամատեղելի է ժողովրդավարական պետության հետ, անկախ նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից:

Դատապարտում եմ տեղի ունեցածը, իսկ կատարողներն , անկախ նրանց անձից, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Միաժամանակ տեղի ունեցածը չեմ համարում որպես քաղաքական իշխանության հրահանգ: Ավելին, նման գնահատականի համար որևէ հիմնավորում չկա: Սակայն քաղաքական մեծամասնությունը պետք է իր հստակ և սկզբունքային գնահատականը հրապարակի կատարվածի վերաբերյալ:

Ցանկացած ատելության, թշնամանքի խոսք վերաբերմունք պետք է հակադարձվի հենց իշխանության կողմից:

Ոստիկանությունը պետք է կարողանա ապահովել միավորումների և ԶԼՄ-երի անխափան գործունեությունը, կանխելով և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով ոտնձգությունները կանխելու և ոտնձգություններ կատարողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Որևէ լրատվամիջոցի, որևէ միավորման, որևէ լրագրողի, որևէ հասարակական կազմակերպության կամ նրա ներկայացուցիչի, որևէ…

Posted by Artur Sakunts on Saturday, October 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ