![]()
Արդեն տեղեկացրել էինք, որ 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, հարձակվել էին «Հայելի» մամուլի ակումբի վրա՝ պահանջելով փակել լրատվամիջոցը:
Ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է եղել:
Քիչ առաջ մասնակիցներից Դավիթ Հովհաննիսյանը սոցկայքի իր էջում գրել է.
Մենք ենք արել ու լավ ենք արել ,եթե չսթափվեն ու չտարբերեն Պետականությունը անձնական շահից էլի ենք անելու ։ Մենք հպարտ ենք ,որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում ։
Շնորհակալություն բոլորիցդ մեր կողքին լինելու համար։
Մենք ենք արել ու լավ ենք արել ,եթե չսթափվեն ու չտարբերեն Պետականությունը անձնական շահից էլի ենք անելու ։Մենք հպարտ ենք…
Posted by Давид Оганнисян on Saturday, October 5, 2019
![]()