«Անժոյի բեսեդկայի վրա հավկիթներով «հարձակումն» իրականում նույն լրատվամիջոցի տարիների աշխատանաքի գնահատականն էր». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «ՀԱՅԵԼԻ» մամլո ակումբի վրա հավկիթներով «հարձակման» միջադեպին և կատարել հետևյալ գրառումը.

«ՀԱՅԵԼԻ» մամլո ակումբի վրա այսպես կոչված հավկիթներով «հարձակումն» իրականում նույն լրատվամիջոցի տարիների աշխատանաքի գնահատականն էր։

Այն, թե իրականում ինչ ֆորմատով և ինչ պրոպագանդանորով է աշխատել տվյալ լրատվամիջոցը, գաղտնիք չէ ոչ մեկի համար։

Իսկ հեղափոխությունից հետո այսպես կոչված «Անժոյի բեսեդկան» ջանք չէր խնայում ամենավերջին ստերով իշխանություններին վարկաբեկելու ու հակաիշխանական պրոպագանդա անելու համար։

Չնայած այս ամենի հետ դեռ կարելի էր էլի հաշտվել, եթե չլիներ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանից անմիջապես հետո հրապարակված լկտի սուտը։

Տխրահռչակ «Անժոյի» բեսեդկան անգամ չսպասեց, որ մահացած ոստիկանապետի արյունը սառչի, ու վերջին սրբապիղծի նման տարածեց լկտի սուտը վերջինիս մահվան հետ կապված։

Իսկ վերջին գլուխգործոցը` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» արդեն իսկ ոչ թե իշխանության այլ պետության դեմ էր ուղղված:

Իսկ այսօր, որոշ «միաամիտներ» դեռ զարմանում են տխրահռչակ «Անժոյի» բեսեդկի հանդեպ նման վերաբերմունքից…

«ՀԱՅԵԼԻ» մամլո ակումբի վրա այսպես կոչված հավկիթներով «հարձակումն» իրականում նույն լրատվամիջոցի տարիների աշխատանաքի…

Posted by Taron Chakhoyan on Saturday, October 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ