![]()
«Կտոր Մը Հայաստան»-ը հեռուստատեսային ակնարկների շարք է, որ պատմում է Հայաստանի հանդեպ սերն իրենց գործում և հայկական ոգին իրենց սրտում ու մտքում ունեցող մարդկանց մասին՝ անկախ նրանից՝ որտեղ են ապրում …
Հիշեցնենք, որ Ստեփան Փարթամյանը 1990 թվականին հիմնադրել է «Գառնի» երաժշտական ստուդիան, որտեղ ձայնագրել է ավելի քան 50 ձայնասկավառակ՝ Ռուբեն Հախվերդյան, Արմեն Մովսիսյան, Արթուր Մեսչյան, Լիլիթ Պիպոյան, Բելլա Դարբինյան և այլն։ Լոս Անջելեսի հայկական հեռուստատեսությամբ վարել է «Ձեր կարծիքը» «Հայը», «Բարի լույս» հաղորդաշարերը։
Եղել է բազմաթիվ համերգային ծրագրերի պրոդյուսեր։ Հիմնադրել և ղեկավարում է «Հայկական արվեստներ» ընկերությունը, որը կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ և հայ մշակույթին նվիրված երեկոներ։
Ստեղծել է PARTAM all things Armenian App-ը՝ ճամփորդական ուղեցույցը, որում վավերագրված են տեղեկություններ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայկական վայրերի վերաբերյալ՝ լուսանկարներում ու տեղայնքով:
![]()
Տեսանյութը ստորև…
![]()