«Գլխավոր դատախազը վիպասանին մեղադրանք կառաջադրի հենց շոգեբաղնիքում, դատաքննությունը կընթանա ջակուզիում, ինչից հետո Ֆարմանյանը կկալանավորվի հանդերձասրահի պահարաններից մեկում…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր Ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Սամվել Ֆարմանյանի աղմկահարույց, իրականությանը չհամապատասխանող գրառմանը.

Ովքեր տեղյակ չեն, նշեմ որ մեր օրերի արդեն հայտնի դարձած վիպասանը շոգեբաղնիք է հաճախում Դավթաշենի Reebok մարզասրահ, որտեղ տևական ժամանակ հաճախում եմ նաև ես և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Միաժամանակ նշեմ, որ մարզասրահը հագեցած է անվտանգության տեսախցիկներով, իսկ հաճախորդների մուտք-ելքը գրանցվում է:

Քիչ առաջ տխրահռչակ վիպասանը գրառում է կատարել, որտեղ պատմում է գլխավոր դատախազից ստացած զանգի մասին:

Հաշվի առնելով, որ վիպասանը սովորություն ունի խորհրդավոր հանդիպումներ ունենալ մարզասրահի շոգեբաղնիքում թանձր մառախուղի մեջ, որտեղ գրեթե անհնար է միայնակ մնալ՝ այն էլ քննիչի հետ, ըստ ամենայնի գլխավոր դատախազը վիպասանին մեղադրանք կառաջադրի հենց շոգեբաղնիքում, դատաքննությունը կընթանա ջակուզիում, ինչից հետո Ֆարմանյանը կկալանավորվի հանդերձասրահի պահարաններից մեկում:

Ովքեր տեղյակ չեն, նշեմ որ մեր օրերի արդեն հայտնի դարձած վիպասանը շոգեբաղնիք է հաճախում Դավթաշենի Reebok մարզասրահ,…

Posted by Taron Chakhoyan on Saturday, October 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ