![]()
Բրիտանացին սկսել է նիհարել, երբ հրաժարվել է վնասակար սննդից։ Նիհարեցումն արագացել է, ու տղամարդը մտածել է, թե դա իր դիետայի արդյունքն է, մինչդեռ իրականում նրա մոտ սկսել է զարգանալ աղիքային քաղցկեղ։
42-ամյա Ռոբ Ալենը պատմել է, որ երկու տարի առաջ կնոջը ախտորոշել են երկրորդ տիպի դիաբետ եւ ինքն ու կինը՝ Անջելը սկսել են դիետա պահել։ Նա 108 կգ-ից նիհարել է 25 կգ-ով, իսկ կինը՝ ընդամենը 6 կգ-ով:
Նրա մոտ ցավեր են սկսվել ու նա դիմել է բժշկի։ Հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ արագ նիհարեցման պատճառը ոչ թե դիետան է, այլ աղիների քաղցկեղը։ Տղամարդը վիրահատվել է։ Մասնագետները նշել են, որ Ռոբ Ալենը բժշկի դիմել է բավականին ուշացած, սակայն կարողացել է ապաքինվել քիմիաթերապիայի երկու կուրս անցնելուց հետո։
![]()
![]()