«Հայկական սերիալների շարքում իր պատվավոր տեղը կգտնի ՝ հույս ունեմ, որ գոնե այդ քննիչը կին էր»․Հայկ Ստեփանյանը Ֆարմանյանին

Հայկ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ձեր հուզիչ 18+ պատմության տակ, որտեղ դուք մանրամասն պատմում եք, թէ ինչպես է ՀՔԾ քննիչը եկել ձեզ մոտ շոգեբաղնիք, ներկայացնելով գեղեցիկ տեսարանը, որտեղ նա անհայտանում է շոգեբաղնիքի գոլորշու մեջ, մեկնաբանություններում գրել էի կարծիքս, սակայն մի փոքր անց տեսա, որ գրառումս հեռացված է, բայց screenshot֊ը պահել եմ (կից կներկայացնեմ այստեղ)։

Անկեղծ ասած պատմվածքը տպավորիչ չէր։ Սակայն եթե համեմատենք հայկական սերիալների հետ, միգուցե և իր պատվավոր տեղը գտնի դրանց սցենարների շարքերում։ Հույս ունեմ, որ գոնե այդ քննիչը կին էր։

Եվ ուրեմն կրկնեմ ասելիքս այստեղ՝
Եթե հավատանք ձեր պատմությանը, ապա ստացվում է հետևյալը՝
Ձեզ փորձել են լավություն անել, ձեզ փորձել են օգնել և նախազգուշացնել, իսկ դուք մարդուն «փուռն եք տալիս»։

Ես չգիտեմ, ինձ համար սա հորինված պատմություն է, որտեղ դուք կիրառում եք շատ մակերեսային տրյուկ՝ «ձեզ համալսարանից ճանաչելը», այն օգտագործելով ձեր պատմությունը ավելի հավատալի դարձնելու համար։ Եթե կա ՀՔԾ֊ում մի քննիչ, ով գալիս է ձեզ «խաբար է տալիս» թէ ձեր քրոջ հանդեպ ինչ ապօրինություններ են կատարվում, ապա ես ձեզ հորդորում եմ հայտնել մանրամասն այդ անձի վերաբերյալ, որպես ոչ անտարբեր մարդ և որպես հայրենասեր, ում համար մեկ չէ այս երկրի ապագան։

Քանզի դուք նշում եք, որ կա ինֆորմացիայի արտահոսք ՀՔԾ֊ից, ապա չի կարելի բացառել, որ այդպիսի դավաճան քննիչը, կարող է նաև լրտեսել Հայաստանի Հանրապետության դեմ, կարևոր ինֆորմացիա տրամադրելով այլ երկրների հատուկ ծառայություններին։ Ուստի կրկին անգամ կոչ եմ անում հաղորդում տալ հանցագործության մասին։

Խոստանում եմ անձամբ ձեռնամուխ լինել և անել հնարավորինս, որպեսզի պատշաճ քննություն իրականացվի։
Նաև ուզում եմ կանգ առնել մի հանգամանքի վրա՝ չկասկածելով ձեր իրավական գիտելիքների բարձր մակարդակի վրա, հիշեցնեմ ձեզ, որ ՀՀ ՀՔԾ քննիչը որևէ ազդեծություն և կապ չունի խափանման միջոցի փոփոխման որոշման վրա, միջնորդում է դատախազը, որոշումն ընդունում դատարաը, ուստի անհասկանալի է, թէ ՀՔԾ քննիչն ինչ կապ ունի այդ որոշման հետ կամ որտեղից նրան տեղեկություն, թէ ինչ է անելու դատավորը։

Հարգելի նախկին իշխանության ներկայացուցիչ, նաև հորդորում և կրկին անգամ հիշեցնում եմ՝ սուտ ցուցմունք տալը քրեորեն պատժելի արարք է։ Զրպարտությունը հանցագործություն։
ՈՒստի ևս մեկ անգամ ձեզ և ձեր թիմակիցներին հորդորում եմ, շնորհակալ լինել Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան֊ին, նրա ցուցաբերած անսահման մեծահոգության և գթասրտության համար։

Քանի որ նա չօգտագործեց հեղափոխական դասական ճանապարհը և առանց անցումային արդարադատության, առանց վենդետտայի տրամաբանության, թույլ տվեց ձեզ մնալ այն կարգավիճակում, որում կաք հիմա։
Անշուշտ գալու է ժամանակը, երբ բոլոր մեղավորները պատասխան կտան իրենց արածների և չարածների համար.

Farmanyan SamvelՁեր հուզիչ 18+ պատմության տակ, որտեղ դուք մանրամասն պատմում եք, թէ ինչպես է ՀՔԾ քննիչը եկել ձեզ մոտ…

Posted by Hayk Stepanyan on Saturday, October 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ