«Ոստիկանությունը րոպե առաջ պետք է զբաղվի Ֆարմանյանի գրառումով». Տարոն Չաախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորաես ասվում է.

Հուսով եմ ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ որպես հանցագործության մասին հաղորդում է ընդունել Ֆարմանյան Սամվելի գրառումը:

Չնայած կարծում եմ, որ դա ընդամենը նախկին ԱԺ պատգամավորի վառ երևկայության արդյունքն է, և ոչ մի աղերս չունի իրականության հետ:

Սցենարը մտածելիս նախկին տխրահռչակ պատգամավորը փորձել է մի շարք հանգամանքներ փաստել, որպեսզի հետագայում պազաբանումներ տալուց շոգեբաղնիքում առկա մառախուղով պայմանավորված ստիպված չլինի տալ քննիչի անունը, սակայն ցանկացած մարզասրահ հագեցած է անվտանգության տեսախցիկներով, ինչպես նաև մարզասրահներում հաճախորդները մուտք գործելիս գրանցվում են, և ոստիկանության համար չկա որևէ խնդիր Ֆարմանյանի մտացածին քննիչին գտնելու համար:

Քանի որ նախկին պատգամավորը սովորություն ունի գրառման տակ արված մեկնաբաննությունները հեռացնելու և օգտատերերին արգելափակելու, բացառված չէ որ վերջինս կհեռացնի նա իր գրառումը պատասխանատվությունից խուսափելու և ոստիկանությանը պարզաբանումներ չտալու համար:

Ի գործ՝ ոստիկանությունը րոպե առաջ պետք է զբաղվի Ֆարմանյանի գրառումով:

Ֆարմանյանի գրառումը՝ ստորև:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ