«Դիտեցինք «Երկրի հակառակ կողմի» մոտիվներով բեմադրված ներկայացումը…». վարչապետ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

Այսօր Թատրոն Տանիքում դիտեցինք «Երկրի հակառակ կողմի» մոտիվներով բեմադրված ներկայացումը:

Ստացված, դիպուկ, հուզիչ ներկայացում էր: Շնորհակալ եմ:)

Հիշեցնենք, որ տանիքում այժմ պրեմիերա է. «Երկրի հակառակ կողմը»՝ բեմադրված Նիկոլ Փաշինյանի համանուն վեպի հիման վրա: Այն կոլաժային ներկայացում է, որում առկա են հարցադրումներ թե՛ քաղաքական և թե՛ մշակութային համատեքստերում։ Այստեղ չկա գլխավոր հերոս, բոլոր կերպարները հավասարապես կարևոր են սյուժեում։ Առհասարակ չկա կոնկրետ մի կերպար, որին, օրինակ, կարելի է համարել հեղափոխական կամ մեկ այլ հատկանիշ վերագրել: Ներկայացման հերոսն այն երիտասարդներն են, ժողովուրդը, քաղաքացիները, որոնք ունեն կամային ուժ, ինչի շնորհիվ էլ ունեցանք այսօրվա Հայաստանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ