Տրապի տակ մնացած «անպլաշ» Ռոբն ու Սերժը․ Կզաքիսի սինդրոմը ոչնչացված է

Տրապի տակ մնացած «անպլաշ» Ռոբն ու Սերժը․ Կզաքիսի սինդրոմը ոչնչացված է

Սպասվածի համաձայն նախկին ռեժիմի ներկայացուցիչները ամեն գնով փորձում են նեգատիվ երանգավորում տալ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ իշխանությունների, և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի քայլերին և գործողություններին:

Օրինակ, քոչարյանասերժական կլանի մնացուկների սպասարկու hayeli.am կայքում կարելի է տեսնել մի այսպիսի «փառահեղ» հրապարակում․ «Երեկ Հայաստանում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են կազմում գտնվող երկրների, ինրպես նաև Սինգապուրի և Իրանի նախագահները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ի տարբերություն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Բաղրամյան 26-ի բակում չի դիմավորել: Նրա այս արարքը առաջացրել է ռուսական «պրոտակոլի» զայրույթը, որն էլ անհետևանք չի մնա»:

Նախ նշենք, որ Իրանը ԵԱՏՄ անդամ չէ, իսկ գագաթնաժողովի մասնակից ԵԱՏՄ անդամ բոլորը երկրների առաջնորդներին անխտիր Փաշինյանը դիմավորել է նախագահական շենքի ներսում, հաստատված պրոտակոլի համաձայն:

Ու փաստորեն պատմության աղբանոցում հայտնված նախկիններն, իրենց աղբամաններում բարդույթավորվում են այն բանից, որ ՀՀ վարչապետը Ռուսաստանի իր գործընկերոջը չի դիմավորել օդանավակայանում, օդանավի տրապի տակ: Բա սենց ո՞նց կլինի: Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը Պուտինին դիմավորելու համար ժամ առաջ գնում էին «Զվարթնոց», հասնում էին Գյումրիի օդանավակայան, նվագախումբ էին տանում, ցուրտ եղանակին «անպլաշ» սպասում օդանավից վերարկուով իջնող Պուտինին:

Տրապի տակ մնացած «անպլաշ» Ռոբն ու Սերժը․ Կզաքիսի սինդրոմը ոչնչացված է Սպասվածի համաձայն նախկին ռեժիմի…

Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Wednesday, October 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ