«Օրիորդ Արփինեի պատվին նվիրված սգո եւ տղամարդկության տրագիկոմիկ երեկոն պրծաք?»․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Օրիորդ Արփինեի պատվին նվիրված սգո եւ տղամարդկության տրագիկոմիկ երեկոն պրծաք?

Վարագույրն ու ջուրը իրար հետ քաշեք, դերերը հեչ լավ չկատարեցիք, հուզական չէր, խնդալու էլ չէր։

Մաքսիմիում մարդա մի կտոր պիցցա։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում անդրադարձել է  Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ արված հայտարարությանը:

«Արփինե Հովհաննիսյանը հարցազրույցներից մեկում տվել է սխալ գնահատականներ քաղաքական իրողություններին, և նաև իմ անձին վերաբերող, որի պատասխանները ես հնչեցրել եմ այդպիսի ձևակերպմամբ: Եթե որևէ մեկը վիրավորվել է դրանից, բայց ես ինչքան հասկացա՝ բացի Արփինե Հովհաննիսյանից, բոլորը վիրավորվել են, և լյուստրացիա նկատեցի այստեղ:

Վիրավորվածների մեջ տեսնում եմ այն ռեսուրսը, որը տիկին Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր ամբողջ ռեսուրսը կկիրառի՝ այդ երիտասարդների հետ կապված իրավական թնջուկը լուսաբանելու համար: Այդ ռեսուրսի մեջ տեսնում եմ ֆեյքեր՝ հայհոյանքների տեսքով, ես չեմ ջնջելու, դրանք արժե, որ դուք նայեք, Արփինե Հովհաննիսյանի ռեսուրսը»,- ընդգծեց նա:

Օրիորդ Արփինեի պատվին նվիրված սգո եւ տղամարդկության տրագիկոմիկ երեկոն պրծաք? Վարագույրն ու ջուրը իրար հետ քաշեք, դերերը հեչ լավ չկատարեցիք, հուզական չէր, խնդալու էլ չէր։ Մաքսիմիում մարդա մի կտոր պիցցա։

Posted by Styopa Safaryan on Wednesday, October 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ