Պետրոսյանի հավաքածուում ներառված Այվազովսկու կտավը գնահատվել է մեկ մլն դոլար

Ելենա Ստեպանենկոն եւ Եվգենի Պետրոսյանն ամուսնալուծվել են նախորդ տարի։ Բաժանման պատճառ են անվանում կատակերգուի օգնականին՝ Տատյանա Բրուխունովային. նա 74-ամյա արտիստից երիտասարդ է 44 տարով։

Վերջրես Պետրոսյանն Instagram-ում հայտնել է, որ հասանելիություն չունի իր իրերին, ձեռագրերին, համակարգչին, ինչն իրեն խանգարում է նորմալ աշխատել։ Արվեստի գործերի հավաքածուն, հանձնված է Ելենա Սռեպնենկոյի պահպանությանը։

Ստեպանենկոն Պետրոսյանին թույլ չի տալիս մուտք գործել այդ բնակարան։ Հումորիստների հավաքածուն փոքրիկ Տրետյակովյան թանգարան է հիշեցնում, որը բավարար է մի քանի սերնդի համար։

«Պետրոսյանի հավաքածուի կտավներից մեկը միայն՝ Իվան Այվազովսկու բնօրինակը՝ «Ծովում լուսնկա գիշերին», գնահատվել է մեկ մլն դոլար։ Փորձագետներն ավելի վաղ հաստատել են կտավի իսկությունը։ Ընդ որում, մեկ մլն դոլարը միայն աճուրդային մեկնարկային գինն է։ Հնարավոր է, այն գնեն ավելի թանկ գնով»,- հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ հրատարակության տվյալների՝ առկա է նաեւ Կանդինսկու աշխատանք, որը գնահատվում է կես մլն դոլար: Հավաքածուում առկա են նաեւ Պոլենովի, Մատիսի, Ցադկինի, Մարկ Շագալի եւ Կազեմիր Մաեւիչի աշխատանքներ։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ