![]()
«Հարսանիք վարելու ընթացքում զգացի դհոլային «աստվածատուր» տաղանդս»։
Այս մասին ինստագրամի իր էջում գրել է հումորիստ Գրիգ Գևորգյանը՝ տեղադրելով տեսանյութ, իր դհոլային «կատարումից»։
Հիշեցնենք, որ Գրիգ Գեւորգյանը եւ Սոնա Եսայանն այսուհետեւ ամուսիններ են: Հումորիստի եւ պարուհու պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Նրանք չեն պահպանել հարսանեկան ավանդական երթուղին՝ հանդիպման վայր ընտրելով եկեղեցու բակը.«Բայց քանի որ երկուսս էլ ավանդական հայկական հարսանիքներ սիրում ենք, ավանդական մի շարք տարրեր պահպանել էինք»,- նշել է Սոնան:
![]()
Տեսանյութը՝ ստորև
![]()