![]()
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Գլխավոր դատախազության մուտքի մոտ կհանդիպի լրագրողների հետ, որից հետո հանցագործության մասին դիմում կներկայացնի դատախազին՝ Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար:
Պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ դիմումն անձամբ կփոխանցի Գլխավոր դատախազություն։
Հիշեցնենք, որ խորհրդարանում ավարտվեց Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի փակ, գաղտնի քվեարկությունը։
Խորհրդարանական հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, նախագծին կողմ է քվեարկել 98 պատգամավոր, դեմ՝ 1։ Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։
Քվեարկությանը մասնակցել են «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները․ ԲՀԿ-ականները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ «Իմ քայլ»-ի ներկայացրած այս նախագիծը իրավական բացեր ունի։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()