Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը կրկին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ամեն ինչ տարվում է այն ուղղությամբ, որ վիրահատություն տեղի ունենա։

Իսկ վիրահատությունը Ռոբերտ Քոչարյանին պետք է, որպեսզի հետաձգվի Մարտի 1-ի գործով հոկտեմբերին 7-ին նշանակված դատական նիստը։

Նշենք, որ Քոչարյանը մեկ անգամ արդեն հետազոտվել է նույն բժշկական կենտրոնում, նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա, սակայն վիրահատություն չի ցուցվել և նա հետ էր տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան։

Ներկայումս, սակայն նրա թիմը ամբողջ բժշկական կենտրոնը իրար է խառնել, կոնսիլիումներ են հրավիրվել, որպեսզի ամեն կերպ վիրահատություն կատարվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ