![]()
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը, տեղում է եղել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը՝ վարորդ Կարեն Գրիգորյանը և շտապօգնության բժիշկ Տիգրան Աղաբեկյանը:
Վերջիններս, վտանգելով իրենց կյանքը, պատշգամբից մտել են այրվող բնակարան և այրվածքներ ստացած ու ծխահարված տանտիրոջը տեղափոխել բժշկական կենտրոն։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել տղաներին՝ իրենց անձնուրաց աշխատանքի համար։ Նրանք առաջիկայում կպարգևատրվեն առողջապահության նախարարության շնորհակալագրերով»,- ասված է Թորոսյանի գրառման մեջ։
‼️ Հոկտեմբերի 2-ին, Վանաձորում, բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը` տեղում են եղել…
Posted by Arsen Torosyan on Thursday, October 3, 2019
![]()